Wednesday, November 18, 2009

Իրանը դնում է իր պայմանները

Report.am- 18-11-2009- Իրանը ուրիշ պետությունների հետ կկատարի հարստացված ուրանի փոխանակումը միայն իր տարածքում: Այս մասին, ըստ ռուսական «Վզգլյադի», հայտարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեր Մոթթաքին: Հնդկական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Մոթթաքին ասել է, որ Իրանը չի ցանկանում հարստացման ուղարկել սեփական ուրանը արտասահման` մինչև նախահարստացված ուրանի ստանալը, ինչը նրան անհրաժեշտ է Թեհրանի ռեակտորի հետազոտական աշխատանքների համար: Այդ իսկ պատճառով Իրանը դրական է վերաբերվում արտասահմանյան գործընկերների հետ սեփական տարածքում ուրանի փոխանակմանը:

No comments: