Monday, November 16, 2009

ԻՏԱԼԻԱՆ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ Է ՍՏԵՂԾԵԼ ՄԻԱՑՅԱԼ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐ

Lragir.am 16.11.2009 - Նոյեմբերի 19-ին նախատեսված Եվրամիության ոչ պաշտոնական վեհաժողովին Իտալիան մտադիր է առաջարկել ստեղծել Եվրոպայի միասնական զինված ուժեր: Այդ մասին The Times-ին տված հարցազրույցում ասել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկո Ֆրատինին: Նա կարծիք է հայտնել, որ եթե Եվրոպան չվարի միասնական արտաքին քաղաքականություն, ապա նրա հետ կդադարեն հաշվի նստել: Նա ասել է նաեւ, որ եթե ԱՄՆ եւ Չինաստանը միավորվեն G2 ֆորմատով եւ կազմեն խաղաղօվկիանոսյան առանցք, ապա Եվրատլանտյան դաշինքի մասին կարելի է արդեն մոռանալ: Ներկայում գոյություն ունի ԵՄ Ռազնական կոմիտե, որի անդամ են ԵՄ 27 երկրների պաշտպանության նախարարները: Այս տարվա փետրվարին ստեղծվել են ԵՄ արագ արձագանքման ուժեր, անկախ ԱՄՆ-ից եւ ՆԱՏՕ-ից:

No comments: