Tuesday, November 17, 2009

Լևոն Տեր-Պետրոսյանը չի համագործակցում Սերժ Սարգսյանի հետ. ՀԱԿ

Tert.am. 17-11-2009- Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայ-թուրքական կարգավորման գործընթացի հարցում չի համագործակցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով այն լուրերին, թե առաջին նախագահը հայ–թուրքական գործընթացի շրջանակներում համագործակցում է Սերժ Սարգսյանի հետ։ «Սերժ Սարգսյանը համագործակցում է Դաշնակցության հետ»,– շարունակել է Լևոն Զուրաբյանը։ Ինչ վերաբերում է այն գնահատականներին, թե Լևոն Տեր–Պետրոսյանի վերջին ելույթը «հեռացող կարապի երգ էր», Լևոն Զուրաբյանն արձագանքել է՝ «не дождетесь»։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի «Հանրապետական» կուսակցությանն անդամակցելու հանգամանքը մեկնաբանելիս ՀԱԿ համակարգողն ասել է, որ «մաֆիոզ օլիգարխիկ կլանում դա մի էտապ է, որը պետք է անցնել ու վարչապետին կարեպի է շնորհավորել մաֆիա ընդունվելու կապակցությամբ։

No comments: