Saturday, November 14, 2009

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԳՆԴԱՊԵՏ ՉԻՉԵԿԸ

«Առավոտ» 13-11-2009 - Թուրքիայում կառավարությունը տապալելու փորձի մեղադրանքով ձերբակալվել է այդ երկրի ռազմածովային ուժերի գնդապետ Դուրսուն Չիչեկը (նկարում): Այս մասին տեղեկացնում է «News.am»-ը՝ վկայակոչելով թուրքական «Hurriyet»-ը: Չիչեկի ձերբակալության որոշումը կայացրել է Ստամբուլի քրեական դատարանը՝ հայտնի «Էրգենեկոն» խմբավորման գործի քննիչների կողմից անցկացված հարցաքննության արդյունքում։ Դեռ հունիսին թուրքական «Taraf» թերթը հրապարակել էր մի փաստաթուղթ, որը, իբր, կազմվել էր Չիչեկի կողմից եւ իրենից ներկայացնում էր իշխող՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը հեղինակազրկելու եւ կառավարությունը տապալելուն ուղղված գործողությունների ծրագիր։ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը կասկածի տակ է առել փաստաթղթի իսկությունը, իսկ շտաբի պետ՝ գեներալ Իլկեր Բաշբուղը հայտարարել է, թե այս ամենը թուրքական զինված ուժերին ընդամենը հեղինակազրկելու նպատակ ունի։

No comments: