Thursday, November 19, 2009

Թեհրանը մտադիր է հարստացնել ուրանն իր տարածքում

Aysor.am. 19-11-2009- Իրանի իշխանությւոնները հայտարարել են, որ չեն պատրաստվում ատոմային էլենտրակայանի համար նախատեսված ուրանը վերամշակման և հարստացման նպատակով տեղափոխել որևէ այլ երկիր: Ինչպես հայտնում է ռուսաստանյան «Ազատություն» ռադիոկայանը, երեկ իրանական ISNA գործակալությանը տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին հայտնել է, որ Թեհրանը մտադիր է ուրանի վառելիք ստանալ միայն տեղական ձեռնարկություններում: Նշենք, որ մինչ այդ միջազգային միջնորդները առաջարկում էին Թեհրանին Ռուսաստան կամ Ֆրանսիա տեղափոխել ցածր հարստացված ուրանի 75 տոկոսը:

No comments: