Panorama.am 14.11.2009 - Թուրք-իրանական համաձայնագրերը, որոնցով նախատեսվում է այդ երկու երկրների միջև գազամուղի կառուցում և Հարավային Ֆարսում նոր գազի հանքի շահագործում, պետք է հաստատվեն Իրանի մեջլիսի կողմից: «Համաձայն Իրանի սահմանդրության, բոլոր միջազգային պայմանագրերը պետք է հաստատվեն Իրանի խորհրդարանի կողմից: Թուրքիայի և Իրանի միջև համաձայնագրերը դեռևս չեն արժանացել խորհրդարանի հավանությանը, այդ պատճառով կա հավանականություն, որ գործարքը կարող է չկայանալ»,- հայտարարել է Իրանի մեջլիսի էնեգետիկ հանձնաժողովի անդամ Համիդ Ռեզա Կատուզիանը:
Հիշեցնենք, որ Իրանն ու Turkiye Petrolleri Anonim Ortakligi թուրքական ազգային նավթարդյունահանող ընկերությունը 2008-ին ստորագրել են հուշագիր, որով այդ ընկերությունն իրավունք է ստանում Հարավային Ֆարսում մշակել 22, 23, 24 գազային հատվածներ և գազի ծավալներն ավելեցել են 20.4 մլրդ խմ-ով: Իրանի ու Թուրքիայի պաշտոնատար անձանց հայտարարությունների համաձայն, բանակցություններն ավարտական փուլում են:
Այս տարվա հոկտեմբերին, ինչպես հիշեցնում են իրանական լրատվամիջոցները, Իրանը սահմանել է առավելագույն երեք ամիս ժամանակահատված՝ բանակցային գործընթացն ավարտելու ու պայմանագիրը ստորագրելու համար: Ակնկալվում է, որ հարցի լուծման համար հաջորդ ամիս Իրան կայցելի թուրքական բարձրաստիճան պատվիրակություն, որի կազմում կլինեն արտգործնախարարը, էներգետիկայի ու բնական պաշարների նախարարը, ինչպես նաև` թուրքական նավթային ընկերության ներկայացուցիչներ:
Saturday, November 14, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment