Tuesday, November 17, 2009

Աշխարհի ամենակոռումպացված և չկոռումպացված երկրները

Tert.am. 17-11-2009- Կոռուպցիայի մասին ընկալումներով, այսինքն՝ ամենակոռումպացված երկրները աշխարհի 1801 երկրների շարքում համարվում են Իրաքը, Սուդանը, Մյանման (Բիրմա), Աֆղանստանը և Սոմալին։ Կոռուպցիայի մասին ընկալումները, այսինքն՝ ամենաքիչ կոռումպացված երկրները աշխարհի 180 երկրների շարքում Նոր Զելանդիան է, Դանիան, Սինգապուրը, Շվեդիան և Շվեյցարիան։ Այս տեղեկություններն այսօր «Ուրբաթ» ակումբում լրագրողներին են ներկայացրել Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն ու կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանը։ Վերջինս նշել է, թե այսօր աշխարհի տարբեր երկրներում իրենց կազմակերպությունը ներկայացնում է կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ), որը ներկայացնում է երկրներում կաշառակերության ընկալման չափը կամ համաթիվը։

No comments: