7or.am. 14-11-2009- Օբամայի կառավարությունը համոզված չէ, որ Թուրքիայի խորհրդարանը կհաստատի հայ-թուրքական արձանագրությունները, եթե ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջընթաց չարձանագրվի։ Այս մասին, ինչպես գրում է թուրքական «Milliyet» պարբերականը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը երեկ՝ Թուրքիայի մայաքաղաքում պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված հանդիպման ժամանակ։
«Դժվար կլինի Թուրքիայի պառլամենտից հայ-թուրքական արձանագրությունների վավերացում ակնկալելը, եթե Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացը չբարելավվի»,-Գորդոնի մամուլի ասուլիսում հնչած այս խոսքերն է ընդգծել Սփյուռքի «Ասբարեզ» պարբերականը՝ հղում անելով ադրբեջանական աղբյուրներին։
Նշենք, որ ԱՄՆ ներկայացուցիչը Անկարայում է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանի՝ դեկտեմբերի 7-ին ԱՄՆ նախատեսված պաշտոնական այցից առաջ։ ԱՄՆ այցի շրջանակներում Էրդողանն անձամբ կհանդիպի Օբամային և կքննարկի մի շարք հարցեր, այդ թվում նաև Թուրքիայի արտաքին քաղաքականությունը Մերձավոր Արևելքում, Կենտրոնական Ասիայում և հատկապես Կովկասում։
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Գորդոնը նաև նշել է, որ պաշտոնական Վաշինգթոնը Թուրքիային առավել սերտ համագործակցության է հրավիրում միջազգային խնդիրների կարգավորման համատեքստում։
Saturday, November 14, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment