Thursday, November 19, 2009

ԵԽ-ն շահագրգիռ է ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման հարցում

/PanARMENIAN.Net/ 19.11.2009 - Սառեցված հակամարտությունների, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ հանգուցալուծումը բխում է բոլորի շահերից, այդ թվում նաեւ Եվրոպայի Խորհրդի, ասել է Սլովենիայի ԱԳՆ ղեկավար Աամյուել Ժբոգարը` նախագահությունը ԵԽ-ում Սլովենիայից Շվեյցարիային փոխանցելու կապակցությամբ հրավիրված մամլո ասուլիսում: «Առաջին հերթին, ես պետք է ասեմ, որ Սառեցված հակամարտությունների, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ հանգուցալուծումը բխում է բոլորի շահերից, այդ թվում նաեւ Եվրոպայի Խորհրդի: Մենք դա տեսանք անցած տարի ռուս-վրացական պատերազմի ժամանակ: Սառեցված հակամարտությունը կարճ ժամանակահատվածում կարող է վերածվել թեժ մի հակամարտության, որը կարող է շատ ավելի վտանգավոր դառնալ: Ուստի պետք է գտնել այդ հակամարտությունների կարգավորման ուղիները: ԵԽ-ն չի մասնակցում ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացին: Դրանով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Միեւնույն ժամանակ, առաջին հերթին, հակամարտության կարագավորման ուղիները պետք է որոնեն Ադրբեջանն ու Հայաստանը»,-ասել է նա: Ըստ նրա, ԵԽ-ն կարող է նպաստել վստահության մթնոլորտի ձեւավորմանը երկու երկրների միջեւ: «ԵԽ-ն կարող է շատ բան անել այդ ուղղությամբ, կարող է նպաստել միջտարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը Հարավային Կովկասում: Այդ նպատակով է ստեղծվել «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը: Մենք բարեփոխումներ ու զարգացում ենք ակնկալում այդ երկրներից»,-ասել է Ժբոգարը, հաղորդում է Trend News-ը:

No comments: