Aysor.am- 02.11.2009- Հոկտեմբերի 29-ին Թուրքիայի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ Բաքվի «Գյուլիստան» պալատում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցել:
Միջոցառման անցկացման ժամանակ Իլհամ Ալիևը գտնվել է Իսմայիլլիի շրջանի Իվանովկա գյուղում: Միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանի նախագահի վարչակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը, խորհրդարանի առաջին փոխխոսնակ Զիյաֆաթ Ասգերովը, պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը, այլ պաշտոնյաներ, պատգամավորներ, ԶԼՄ-երի ներկայացուցիչներ, Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ինչպես նաև այցով Բաքվում գտնվող Թուրքիայի խորհրդարանի պատվիրակությունը:
Tuesday, November 3, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment