Monday, November 16, 2009

Euronews-ը ոչ մի կերպ Ադրբեջանին չի տեսնում եվրոպական երկրների շարքում

NEWS.am 16.11.2009 - Բոլորիս քաջ հայտնի Euronews հեռուստաալիքը իր եղանակի տեսության մեջ, ինչպես նաեւ այլ բաժիններում Ադրբեջանի մասին ոչինչ չէր հիշատակում, ինչը խիստ զայրացրել է ադրբեջանցիներին: Նրանք բազմաթիվ նամակներ են ուղարկել հեռուստաալիքին, որի արդյունքում «անարդարությունը» վերացվել է: Սակայն բանն այն է, որ այդ շտկումը եւս Ադրբեջանի սրտով չէ, քանի որ Ադրբեջանը հիշատակվում է ոչ թե եվրոպական երկրների ցուցակում, այլ` ասիական: Հիշեցնենք, որ ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանն ու Վրաստանը ներառված են եվրոպական երկրների շարքում:

No comments: