Tert.am. 4-12-2009- Այսօր Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Նիկոլ Փաշինյանի գործով դատավարությունը։ Դատական նիստի ընթացքում կրկին զննվեցին տեսանյութերը։
Զննվող տեսաերիզներից մեկում պարզ երևում էր, թե ինչպես զինված խմբերի ներկայությամբ քաղաքացիական հագուստով մարդիկ մեքենա են այրում և հարձակվում քաղաքացիների վրա։ Այդ հատվածի առնչությամբ Փաշինյանի փաստաբան Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ ոստիկանությունը կապ ուներ այդ ամենի հետ։
Համաձայնելով իր փաստաբանի հետ՝ Նիկոլ Փաշինյանը, իր հերթին, նշեց. «Ցավն այն է, որ նրանք եկել էին ոչ թե ծառայություն իրականացնելու, այլ եկել էին այլ գործողություններ կատարելու, որոնք հակասում էին օրենքին»։
Լուսինե Սահակյանը նշեց, որ այդ ամենը կապ չունի Նիկոլ Փաշինյանի և զանգվածային միջոցառման հետ։ Նա հարց ուղղեց մեղադրող կողմին՝ առաջարկելով կողմնորոշվել և բացատրել, թե ինչ ապացուցվեց տվյալ տեսաերիզով, քանի որ, ըստ փաստաբանի, դրանք փայլուն կադրեր են, որ ապացուցեցին, թե անկարգությունները, այրելը և թալանը կատարվել են ոստիկանության կողմից։
Saturday, December 5, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment