Panorama.am.5-12-2009- Աֆղանստանի հարցով Բրյուսելում մեկտեղված «ՆԱՏՕ»-ի երկրների արտգործնախարարները ներկայացրել են իրենց դիրքորոշումը աֆղանական նոր ռազմավարության վերաբերյալ: Ըստ հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակներում ստանձնած պարտավորության` անդամ 25 պետություններ պետք Աֆղանստան ուղարկեն ընդհանուր առմամբ 7 հազարանոց զորակազմ:
Թուրքական «Սի Էն Էն թուրք» (CnnTurk) լրատվական գործակալությունը հայտնում է, որ Թուրքիան հրաժարվել է հարվածային ուժեր ուղարկելուց: Բայց աֆղանական բանակին զորավարժելու նպատակով այդ երկիր է գործուղվելու 60 թուրք զիվորական: Անկարայի պաշտոնական այդ տեսակետը Բրյուսելում հնչեցրել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:
Օրերս ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրապարակեց աֆղանական նոր ռազմավարությունը, որը նախատեսում է 30 հազարանոց լրացուցիչ զինուժ ուղարկել Աֆղանստան: Օբամայի այս նոր ռազմավարությանն իրենց աջակցությունն են հայտնել արդեն 25 պետություններ, այդ թվում և Հայաստանը:
Սակայն ԱՄՆ-ի հյուսիսատլանտյան առանցքային դաշնակիցներից երկուսը` Ֆրանսիան և Գերմանիան, չեն ողջունել այդ ռազմավարությունը և հրաժարվել են զորք ուղարկել Աֆղանստան: Վերջնական որոշումը, սակայն, կայացվելու հունվարի 28-ին աֆղանստանյան կոնֆերանսի ժամանակ:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն արձագանքել է Թուրքիայի որոշմանը` ասելով, որ այդ հարցը կհստակեցվի Էրդողանի վաշինգտոնյան այցի ժամանակ:
«CnnTurk»-ի տեղեկացմամբ` Սպիտակ տունը, ի դեմս Օբամայի ազգային անվտագության հարցերով խորհրդական Ջեյմս Ջոնսի, հայտարարել է, որ հարգանքով է վերաբերվում Անկարայի կայացրած որոշմանը:
Saturday, December 5, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment