Thursday, December 10, 2009

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կարող է կայանալ 2010թ. սկզբին

/PanARMENIAN.Net/ 09.12.2009- Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների` Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը կարող է կայանալ 2010թ. սկզբին, հաղորդում է Trend-ը` հղում անելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Յուրի Մերզլյակովին: «Նախքան Նոր տարին չափազանց քիչ ժամանակ է մնացել, կարծում եմ` մենք չենք հասցնի մինչեւ դեկտեմբերի վերջը նախապատրաստել նախագահների հանդիպումը»,- նշեց Յուրի Մերզլյակովը: Նա հաղորդեց նաեւ, որ ԱՄՆ-ից, Ռուսաստանից եւ Ֆրանսիայից ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ընթացիկ շաբաթվա ընթացքում կայցելեն Ադրբեջան ու Հայաստան: «Հանդիպումների ընթացքում կողմերի հետ կշարունակվեն Մադրիդյան սկզբունքների նորացված խմբագրության շուրջ քննարկումները»,- ասաց Մերզլյակովը: Ալիեւի եւ Սարգսյանի վերջին հանդիպումը, որի արդյունքները երկու կողմերը դրական գնահատեցին, կայացավ նոյեմբերի 22-ին Մյունխենում:

No comments: