Monday, December 7, 2009

Իրանին անհրաժեշտ են ուրանի հարստացման 20 գործարաններ

Aysor.am.5-12-2009- «Իրանին անհրաժեշտ է ուրանի հարստացման 20 գործարաններ` միջուկային վառելիքի նկատմամբ երկրի պահանջարկի բավարարման համար»,- համաձայն IRNA գործակալության` հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեխին: Ալի Աքբար Սալեխին միաժամանակ նշել է, որ Իրանը չի պատրաստվում դուրս գալ «Միջուկային զենքի չտարածման պայմանագրից»: Մեկ շաբաթ առաջ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել էր Իրանում ուրանի հարստացման Նաթանզի կենտրոնի անալոգային 10 նոր գործարանների կառուցման ծրագրի մասին:

No comments: