Aysor.am.5-12-2009- Այցով Ադրբեջանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարության տարածաշրջանային հակամարտությունների և Կովկասի գրասենյակի տնօրեն Իտոն Գոլդրիչը ճանաչողական հանդիպում է ունեցել խորհրդարանում ներկայացված իշխող և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ կարծիքներ են փոխանակվել Ադրբեջանում ժողովրդավարության իրավիճակի, 2010 թ-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների, խոսքի և մամուլի ազատության ու այլ հարցերի վերաբերյալ: Այս մասին գրում է «Ենի մուսավաթը»:
Ադրբեջանի գլխավոր ընդդիմադիր «Մուսավաթ»կուսակցության պատգամավոր Նասիբ Նասիբլին «Ենի մուսավաթին» հայտնել է, որ «ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը հանդիպման մասնակիցներին ասել է, թե ԱՄՆ-ը ցանկանում է նոր ծրագիր սկսել` կապված Ադրբեջանում 2010 թ-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների հետ: Ամերիկացի հյուրը կարծիք է հայտնել նաև Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների վիճակի մասին, ինչը, հրապարակման ենթակա չէ»,- ըստ «Ենի մուսավաթի», ասել է պատգամավորը:
Monday, December 7, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment