«ՀԵՏՔ» 24-12-2009- «1990 թվականի հունվարի 13-19 տեղի է ունեցել Բաքվի հայերի ցեղասպանության վերջին փուլը: Այդ օրերը պատահական չէին ընտրել այդ մարդկային տեսակին չպատկանող Ադրբեջանի ազգայնականները: Բաքվի հայերն ավելի ճոխ էին նշում Քրիստոսի անվանակոչությունը հունվարի 13-ին, դա տեղական ավանդույթ էր եւ ադրբեջանցիները հատուկ էին այդ օրն ընտրել որպես ջարդերի սկիզբ: Եւ 7 օր շարունակ այնպիսի աննախադեպ դաժանությամբ տեղի են ունեցել ջարդեր, որոնք զարմացրել են շատ բան տեսած մարդկանց»,- ասում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը:
Նա դիմել է վարչապետ Տիգրան Սարգսյանին` առաջարկելով 2010 թվականի հունվարի 13-19-ին միջոցառումներ կազմակերպել Բաքվի հայերի ջարդի 20 ամյակին նվիրված, որոնք պետք է ստանան միջազգային հնչեցություն. «Ի վերջո դա ցեղասպանություն է, որը հայ ժողովուրդը տեսել է 20-րդ դարի սկզբին»,- նշում է պատգամավորը:
Տիգրան Սարգսյանը տիկին Ալավերդյանին ասել է, թե ինքը կսպասի, որ Ազգային Ժողովը հանդես գա առաջարկություններով. «Ես հասարակական կազմակերպությունների հետ միասին պատրաստել եմ առաջարկությունների շարք, որը կներկայացնեմ»,- ասում է Լարիսա Ալավերդյանը, ով նույնպես ծնունդով Բաքվից է:
Friday, December 25, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment