Friday, December 25, 2009

Վրաստանում արգելում են հայկական գյուղմթերքների վաճառքը

News.am. 24-12-2009- Վրաստանի գյուղատնտեսության նախարար Բակուր Կվեզերելիի հրամանով շուրջ 200առեւտրականների արգելել են վաճառել հայկական գյուղմթերքներ, մասնավորապես՝ հայկական խաղողը, պատճառաբանելով, թե դա խանգարում է տեղական խաղողի իրացմանը։ Business Վրաստանի հաղորդմամբ, այս մասին հայտարարվել է Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Պաաատա Ջիբլաձեի մամուլի ասուլիսի ժամանակ։ Ջիբլաձեի խոսքով, այս ակցիայի իրական պատճառն այն է, որ միմյանց են բախվել նախարարի եւ առեւտրականների շահերը։ Կվեզերելին եւ նրա շրջապատը ստեղծել են վրացական խաղողի պաշարներ, որոնք գյուղացիներից գնել են ջրի գնով եւ պատրասվում են Նոր տարում շուկայում վաճառել եռակի անգամ թանկ։ «Նախարարը, ելնելով դրանից, չի ուզում, որ հայկական խաղողը վաճառվի ցածր գներով»,-հայտարարել է Ջիբլաձեն։ Միեւնույն ժամանակ մամուլի ասուլիսին հրավիրված առեւտրականները հայտարարել են, որ հայկական խաղողը չի կարող մրցակցել վրացականի հետ, քանի որ ներկրվում են այնպիսի տեսակներ, որոնք Վրաստանում չեն աճում եւ այդ տեսակներն ունեն իրենց գնորդները։ Նրանք պահանջել են թույլ տալ շարունակել իրենց բիզնեսը։

No comments: