Friday, December 25, 2009

Ադրբեջանը Թուրքիային չի խանգարի վավերացնել Արձանագրությունները. փորձագետ

Tert.am. 24-12-2009- Ադրբեջանը չի կարող Թուրքիայի համար իրական գործոն լինել հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման գործընթացը դադարեցնելու համար։ Այս մասին այսօր լրագորողներին հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով` Թուրքիան պատրաստ է նաև այդ գինը վճարել Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները կարգավորելու համար: Քաղաքագետը տեղեկացրեց, որ Ադրբեջանում ընդունված կարծիք կա այն մասին, որ հայ-թուրքական գործընթացն ադրբեջանցիները գնահատում են որպես Հայաստանի ուժեղացման հնարավորություն, իսկ Հայաստանի ուժեղացումը կանդրադառնա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա:

No comments: