Friday, December 25, 2009

Ղարաբաղյան հակամարտության օգնությամբ Սահակաշվիլին փորձում է լուծել սեփական խնդիրները

/PanARMENIAN.Net/ 24.12.2009 - Ղարաբաղյան հիմնահարցը վաղուց արդեն լուծված է` դեռեւս 90-ական թվականներից: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը` մեկնաբանելով Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հայտարարություններն այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի պետական ինքնությունը հարգելու շրջանակներում: Ընդ որում, Թորոսյանը նշեց, որ ղարաբաղյան հակամարտության առիթով նման հայատարություններով Սահակաշվիլին փորձում է բարենպաստ հող ստեղծել սեփական տարածքային հակամարտությունների լուծման համար:

No comments: