Saturday, December 5, 2009

Կանադացի գիտանականները Երկրի բնակչության մեկ-երրորդ մասին բացարձակ անպետք են համարել

News.am. 5-12-2009- Երկրի բնակչության երրորդ մասը բացարձակ անպետք է մարդկության զարգացման իմաստով: Նման եզրահանգման են եկել կանադացի գիտնականները՝ սոցիոլոգիական հետազոտություններ անցկացնելով: Science.YoRead.ru-ի փոխանցմամբ՝ հետազոտություններն արվել են բոլոր ոլորտներում, սկսած գիտությունից եւ տեխնիկայից, վերջացրած էկոլոգիայով եւ մոլորակի վերականգնմամբ: Գիտնականները հանգել են այն եզրահանգմանը, թե մեկ-երրորդ մասը չի մտածում տեխնոլոգիական բացահայտումների մասին, չի հետեւում Երկրի բնապահպանությանը, եւ լուրջ ոչնչով չի զբաղվում, որ կարող է օգնել մարդկությանը: Ավելին, այդ մարդկանց իմացության մակարդակը գիտնականներին տարակուսանքի մեջ է գցել: Նրանցից ոչ ոք չի կարողացել բացատրել, թե ինչպես է գործում շարժիչը, ինչպես է արտադրվում էլեկտրաէներգիան, վառոդը, եւ այլն: Իսկ դրանք հիմքերի հիմքն են, առանց որոնց մարդկությունը չէր կարող հասնել զարգացման այն աստիճանին, որ տեսնում ենք այսօր:

No comments: