Friday, December 25, 2009

Մերզլյակովը կլքի՞ Մինսկի խումբը

Panorama.am. 24-12-2009- Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Միսնսկի խմբի անդամներից մեկը` Ռուսաստանի ներկայացուցիչ Յուրի Մերզլյակովը հնարավոր է լքի զբաղեցրած պաշտոնը: Ադրբեջանական «Թրենդ» գործակալությանն այս մասին հայտնել է ինքը` Յուրի Մերզլյակովը: Ռուս դիվանագետը, մասնավորապես, հայտնել է, թե հույս ունի 2010 թվականի ընթացքում լքել զբաղեցրած պաշտոնը: «Ընթացիկ տարիում ես ասել էի, , որ հույս ունեմ` մոտ ապագայում լքել Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը: Ինչպես տեսնում եք` մինչև 2009 թվականի ավարտը դա տեղի չունեցավ»,- ասել է Յուրի Մերզլյակովն ու նշել, թե հույս ունի, որ այն իրականություն կդառնա արդեն մոտ ապագայում: «Կարծում եմ, որ այն տեղի կունենա մոտակա ժամանակներս, հույս ունեմ` արդեն հաջորդ տարի»,- ընդգծել է նա: Նշենք, որ Յուրի Մերզլյակովի` Մինսկի խմբից հեռանալու մասին լուրերն սկսեցին շրջանառվել 2009 թվականի հուլիսին` Աքվիլայում համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարության հրապարակումից հետո: Այն ժամանակ, տեղեկություններ էին շրջանառվում, որ զբաղեցրած պաշտոնից հեռանալու է ոչ միայն Յուրի Մերզլյակովը, այլև` նրա ամերիկացի գործընկեր Մեթյու Բրայզան: Ժամանակը ցույց տեվց, որ այդ խոսակցությունները հիմնազուրկ չէին: Դրանից մեկ ամսի անց Մեթոյւ Բրայզան հեռացավ Մինսկի խմբից և նրան փոխարինեց Ռոբերտ Բրատկեն: Ակնկալվում է, որ ռուս համանախագահը կփոխարինվի արդեն գալիք տարի: Փորձագետների գնահատականով` Մինսկի խմբում համանախագահաների փոփոխության փաստը վկայում է, որ մոտ ապագայում ղարաբաղյան կարգավորման բանակցությունների հանգուցալուծմ ակնկալելն անմիաստ է: Մասնավորապես, հղում է կատարվում այն իրողությանը, որ նորանշանակ համանախագահները դեռ տևական ժամանակ չեն կարող իրապես միջնորդական գորառույթներ կատարել, քանի որ պետք է համալիր կերպով ծանոթանան Լեռնային Ղարաբաղի խնդրին ու բանակցությունների անցած փուլերին: Ըստ այդմ, մոտալուտ հանգուցալուծում չի կանխատեսվում: Եթե գալիք տարվա Յուրի Մերզլյակովը փոխարինվի մեկ այլ դիվանագետով, անհրաժեշտ կլինի հակամարտության հնարավոր հանգուցալուծման վերաբերյալ և շատ հաճախ` քարոզչական նպատակներով շրջանառվող, վերջնաժամկետները կրկին հետաձգել:

No comments: