Saturday, December 5, 2009

Ալիևը ցույց է տվել, որ հակամարտության լուծման ժամանակը եկել է

Report.am. 5-12-2009- Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մյունխենյան հանդիպումը գնահատել է դրական: Ըստ նրա, երկու երկրներին էլ անհրաժեշտ է, որ բանակցային գործընթացում նկատվող դրական դինամիկան շարունակվի 2010 թվականին: «2009 թվականի սկզբից Ադրբեջանի նախագահը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ցուցաբերել է սկզբունքային դիրքորոշում և կարողացել է սևեռել համաշխարհային տերությունների և կազմակերպությունների ուշադրությունը ղարաբաղյան խնդրի լուծման անհրաժեշտության և ակտուալության վրա: Նա ցույց տվեց, որ հակամարտության լուծման ժամանակը եկել է»,- ասել է Մամեդովը: Նա հավելել է, որ մյուս կողմից էլ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը արագացրել է հայ-թուրքական սահմանի բացման գործընթացը: «Կարծում եմ, որ Վաշինգտոնում Թուրքիայի վարչապետի և ԱՄՆ նախագահի քննարկելիք հարցերից ամենակարևորը կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը»,- նշել է պաշտոնյան:

No comments: