/PanARMENIAN.Net/ 04.12.2009 - Դեկտեմբերի 5-ին «Ժառանգություն» կուսակցության երիտասարդական թեւի կողմից կազմակերպված Հայաստանի Հանրապետությունում տիրող բռնապետական ռեժիմի, հայ-թուրքական արձանագրությունների եւ «մադրիդյան սկզբունքների» դեմ բողոքի ցույցեր տեղի կունենան Աբովյանում, Նոր Հաճնում, Հրազդանում եւ Չարենցավանում:
Ցույցերին կմնասկացեն նաեւ Թեղուտի պաշտպանության խմբի, «Փաստաբաններ մարդու իրավունքների համար» ՀԿ, «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» ՀԿ անդամներ եւ «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, հաղորդում է «Ժառանգություն» կուսակցության մամլո ծառայությունը:
Saturday, December 5, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment