Saturday, December 5, 2009

Ադրբեջանի տարածքով թմրանյութերի արտահանման գործընթացը շարունակվում է

Panorama.am. 4-12-2009- Ադրբեջանի անվտանգության նախարարության աշխատակիցների կողմից իրականացրած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ 183 կգ թմրանյութ է առգրավել: Այս մասին գրում է 1նյուզ.ազ լրատվական կայքը: Ազգային անվտանգության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Ադրբեջանից թմրանյութերով բեռնված «Վոլվո» մակնիշի մեքենան ընթացել է դեպի Մախաչկալա: Մաքսային անցակետում կատարված զննումից հետո, մեքենայի մեջ հայտնաբերվել է 91.3 կգ թմրանյութ: Պարզվել է, որ թմրանյութը բեռնատարով փորձ է արվել հասցնել ՌԴ, Ադրբեջանի քաղաքացիներ Իսկենդեր Մոխսումովի և Վագիֆ Միրզոևի կողմից: Իրանին սահմանակից հատվածում իրականացված միջոցառումների արդյունքում հատուկ ծառայության աշխատակիցներն առգրավել են 76 կգ թմրանյութ: Նշենք, որ թմրանյութերը Ադրբեջանի տարածք է անցկացրել Իրանի Իսլամական Հանրապետության մի քաղաքացի: Նշենք, որ այս տարվա 1-9 ամիսների ընթացքում, միայն Ադրբեջանի ներքին գործերի նախարարության աշխատակիցների իրականացրած գործողությունների արդյուքում, առգրավվել է անօրինական շրջանառության մեջ գտնվող 908 կգ թմրանյութ: Ի դեպ, թմրանյութերի անօրինական շրջանառության մակարդակն անցյալ տարվա համեմատ ավելացել է 60.8 տոկոսով:

No comments: