/PanARMENIAN.Net/ 04.12.2009 - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստանում է ջանքեր գործադրել առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար: Ամերիկայի հայկական համաժողովի (ԱՀՀ) Բարեգործական միության նախագահ Հրայր Հովնանյանին հասցեագրված նամակի մեջ Սպիտակ տան ղեկավարը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսությունն անվանում է «պատմական»: «Մոտակա ամիսներին մենք աջակցություն կցուցաբերենք այդ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին», - ասել է Բարաք Օբաման:
Նոյեմբերի 20-ին գրված ԱՄՆ նախագահի նամակը պատասխանն էր սեպտեմբերի 9-ին Բարաք Օբամային ուղղված Ամերիկայի հայկական համաժողովի, Հայկական Բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ), Հայկական Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւմտյան եւ Արեւելյան թեմերի դիմումի: Դիմումի մեջ ԱՄՆ հայկական համայնքի ներկայացուցիչները կոչ են արել Բարաք Օբամային` կատարել նախընտրական արշավի ժամանակ տված խոստումը եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, գրում է ArmeniaDiaspora.com- ը:
Saturday, December 5, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment