Aysor.am. 21-12-2009- Անցնող տարին հեշտ չէր ինչպես զարգացած, այնպես էլ` զարգացող երկրների համար: Վարկանիշային գործակալությունները ստիպված են եղել իջեցնել բազմաթիվ խոշոր երկրների վարկանիշները` նրանց տնտեսությունների իրավիճակի կտրուկ վատթարացման պատճառով:
Դեռևս պարզ չէ, թե եկող տարին ինչպիսի կլինի, սակայն ըստ շատ մասնագետների, զարգացող խոշոր երկրները կարող են չմտահոգվել իրենց վարկանիշների համար: Ավելին, նրանցից մի քանիսը` Թուրքիան, Ինդոնեզիան և Ռուսաստանը կարող են անգամ բարելավել իրենց վարկանիշները:
Դեռևս մի քանի տարի առաջ բարձրագույն վարկանիշներով զարգացած տնտեսությունները համարվում էին «կայունության կղզյակներ»: Սակայն համաշխարհային ճգնաժամը ձևափոխումներ կատարեց, և աշխարհում վարկանիշների անկման միտում գրանցվեց: Այսպես, Fitch-ը ստիպված էր նվազեցնել Հունաստանի, Standard Poor's-ը Իսպանիայի վարկանիշները: Եվ սրանք եզակի դեպքեր չէին:
Փորձագետները կարծում են, որ եկող տարվա սկզբից վարկանիշային կազմակերպությունները կարող են բարձրացնել Թուրքիայի վարկանիշը: «Ներկայում Թուրքիայի վարկանիշը գրեթե նույնն է, ինչ Եգիպտոսինը»: Միայն թե, Եգիպտոսում արտաքին պարտքը կազմում է ՀՆԱ 80%-ը, իսկ Թուրքիայում ` 45%-ը: «Դա իմ կարծիքով ուղղակի ծիծաղել է»,- ասել է RBS-ի զարգացող շուկաների ստորաբաժանման ղեկավար Թիմ Էշը:
Fitch-ի տնտեսագետ Բրայեն Կուլտոնն էլ, անդրադառնալով Ռուսաստանին, ասել է, որ վերջինս կարողացավ հաղթահարել ճգնաժամը առավել նվազ կորուստներով` քան սպասվում էր: Երկրին օգնեց համաշխարհային շուկաներում նավթի թանկացումը: «Վերջին մի քանի ամիսներին Ռուսաստանում վստահորեն աճում են ոսկու պահուստները: Երկրում վերականգնումը բավական արագ տեմպերով է ընթանում»:Monday, December 21, 2009
Թուրքիայի տնտեսական ցուցանիշները ծիծաղելի են
Aysor.am. 21-12-2009- Անցնող տարին հեշտ չէր ինչպես զարգացած, այնպես էլ` զարգացող երկրների համար: Վարկանիշային գործակալությունները ստիպված են եղել իջեցնել բազմաթիվ խոշոր երկրների վարկանիշները` նրանց տնտեսությունների իրավիճակի կտրուկ վատթարացման պատճառով:
Դեռևս պարզ չէ, թե եկող տարին ինչպիսի կլինի, սակայն ըստ շատ մասնագետների, զարգացող խոշոր երկրները կարող են չմտահոգվել իրենց վարկանիշների համար: Ավելին, նրանցից մի քանիսը` Թուրքիան, Ինդոնեզիան և Ռուսաստանը կարող են անգամ բարելավել իրենց վարկանիշները:
Դեռևս մի քանի տարի առաջ բարձրագույն վարկանիշներով զարգացած տնտեսությունները համարվում էին «կայունության կղզյակներ»: Սակայն համաշխարհային ճգնաժամը ձևափոխումներ կատարեց, և աշխարհում վարկանիշների անկման միտում գրանցվեց: Այսպես, Fitch-ը ստիպված էր նվազեցնել Հունաստանի, Standard Poor's-ը Իսպանիայի վարկանիշները: Եվ սրանք եզակի դեպքեր չէին:
Փորձագետները կարծում են, որ եկող տարվա սկզբից վարկանիշային կազմակերպությունները կարող են բարձրացնել Թուրքիայի վարկանիշը: «Ներկայում Թուրքիայի վարկանիշը գրեթե նույնն է, ինչ Եգիպտոսինը»: Միայն թե, Եգիպտոսում արտաքին պարտքը կազմում է ՀՆԱ 80%-ը, իսկ Թուրքիայում ` 45%-ը: «Դա իմ կարծիքով ուղղակի ծիծաղել է»,- ասել է RBS-ի զարգացող շուկաների ստորաբաժանման ղեկավար Թիմ Էշը:
Fitch-ի տնտեսագետ Բրայեն Կուլտոնն էլ, անդրադառնալով Ռուսաստանին, ասել է, որ վերջինս կարողացավ հաղթահարել ճգնաժամը առավել նվազ կորուստներով` քան սպասվում էր: Երկրին օգնեց համաշխարհային շուկաներում նավթի թանկացումը: «Վերջին մի քանի ամիսներին Ռուսաստանում վստահորեն աճում են ոսկու պահուստները: Երկրում վերականգնումը բավական արագ տեմպերով է ընթանում»:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment