«Լրագիր» 25-12-2009- Հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանին տնտեսական արհավիրքով չի սպառնում: Դեկտեմբերի 25-ին այդ մասին հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք ինչ ռիսկեր է պարունակում սահմանային բաց հարաբերությունը, Տիգրան Սարգսյանն ասել է, որ վերջին ամիսներին նախագահի հանձնարարությամբ պետական բոլոր գերատեսչությունները ուսումնասիրել են այդ ռիսկերը եւ եզրակացությունն այն է, որ Հայաստանը ունի բոլոր անհրաժեշտ լծակները դրանք չեզոքացնելու համար:
“Մենք ունենք բավարար գործիքներ եւ լծակներ, որպեսզի մենք զերծ պահենք մեր տնտեսական համակարգը ավելորդ ռիսկերից: Բազմաթիվ հարցադրումներ են դրվում մեր առջեւ, հողերի սեփականաշնորհումից, վերավաճառքից, հողերի գնումից, տնտեսական մրցակցության վատթարացումից, որ մեր տնտեսվարողները չեն դիմանա մրցակցությանը, եւ ազգային առանձնահատկության խնդիրներով ավարտված: Ես Ազգային Ժողովում զեկուցել եմ եւ ձեզ նույնպես ուզում եմ տեղյակ պահեմ, որ մեր բոլոր գերատեսչությունները, հանրապետության նախագահի հանձնարարությամբ կատարել են նման վարժություններ, ինչ հնարավոր սցենարներ կարող են լինել եւ ինչ պետք է անի պետությունը այդ ռիսկերը զսպելու համար: Արհավիրքներ մեզ չեն սպասում, կատաստրոֆաներ, ֆանտաստիկ սցենարներ հնարավոր չի իրականացնել: Ես ձեզ ուզում եմ զեկուցել, մեր քաղաքացիներին, որ ունենք բավարար լծակներ օրենսդրական, եւ գործադիր իշխանությունն ունի բավարար լծակներ”, հայտարարել է Տիգրան Սարգսյանը: Նա նշել է, որ այդ տեսանկյունից, Հայաստանը չի զգում օրենսդրական փոփոխությունների կարիք, թեեւ այդպիսի առաջարկներ իշխանությանն ուղղվել են, ընդգծել է վարչապետը:
Sunday, December 27, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment