/PanARMENIAN.Net/ 26.12.2009 - Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ չեն կարող տարաձայնություններ լինել: Մենք թույլ չենք տա, որ ինչ-որ սադրանքներ խանգարեն Անկարայի եւ Բաքվի հարաբերություններին: Այդ մասին Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավուդօղլուն` մեկնաբանելով Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո երկրների միջեւ առաջացած լարվածությունը:
Ընդ որում, մեկնաբանելով այն հարցը, թե արդյոք Թուրքիայի կառավարոթյունը ճնշում կգործադրի խորհրդարանի վրա Արձանագրությունների վավերացման հարցում` Դավուդօղլուն ասել է, որ խորհրդարանի կամքն իր համար ամենից վեր է:
«Մենք անկեղծ ենք Հայաստանի հետ մեր հարաբերությունները կարգավորելու հարցում»,-ասել է Դավուդօղլուն` կոչ անելով «իմաստուն» վերաբերմունք ցույց տալ այդ հարցի հանդեպ, կոշտ ժամկետներ սահմանելու փոխարեն, գրում է Todayszaman.com-ը:
Sunday, December 27, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment