Saturday, December 5, 2009

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԿԱՆԱՏԵՍԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ THE WALL STREET JOURNAL-ՈՒՄ

«ԱԶԳ», 05-12-2009- Ամերիկյան հեղինակավոր պարբերական The wall street journal-ն իր ինտերնետային կայքում տեղադրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող տեսահոլովակ: Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության իրականացման ականատես 99-ամյա հայուհի Ելենա Աբրահամյանը պատմում է հայերի նկատմամբ իրագործված կոտորածների, թուրք ժողովրդի վայրագությունների մասին: «99-ամյա Ելենա Աբրահամյանը վերապրել է Առաջին աշխարհամարտի ժամանակ թուրքերի իրականացրած հայերի կոտորածներն ու այն ժամանակների իր վկայություններն է հայտնում», այսպես է մակագրել տեսանյութը հայտնի պարբերականը: 99-ամյա կինը հիշում է, թե ինչպես են թուրքերը վառել հայերի բնակարանները, որտեղ փակված էին կանայք ու երեխաները, ինչպես են սպանել հղի երիտասարդ կնոջն ու մոր աչքի առաջ գլխատել որդուն: «Նրանք դա անում էին ու ծիծաղում, տեսե՛ք, հայեր, թե մենք ձեզ ինչ կանենք, սա դեռ վերջը չէ»: Տեսանյութում օգտագործվել են բազմաթիվ լուսանկարներ, որոնք տրամադրել է Հայկական ազգային ինստիտուտը: Ամերիկայի հայկական համագումարի տեղեկացմամբ, տեսանյութը դարձել է պարբերականի ամենից շատ դիտված 10 տեսանյութերից մեկը:

No comments: