Saturday, January 9, 2010

Ադրբեջանի ԱԳՆ. Փետրվարի 1-ից Իրանը վերացնում է վիզային ռեժիմը ադրբեջանցի քաղաքացիների համար

News.am. 8-1-2010- Իրանը պաշտոնական նամակ է հղել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որում ասվում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը միակողմանիորեն չեղյալ է համարում Ադրբեջանի հետ վիզային ռեժիմը: Այս մասին, ըստ 1news.az-ի, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Փոլուխովը: Փոլուխովի խոսքով, 2010 թվականի փետրվարի 1-ից Ադրբեջանի քաղաքացիները Իրան այցելելու համար վիզայի անհրաժեշտություն չեն ունենա:

No comments: