Saturday, January 30, 2010

Հայոց ցեղասպանության զոհերի 1000 ժառանգներ փոխհատուցում կստանան AXA-ից

Tert.am. 30-1-2010- Հայոց ցեղասպանության զոհերի կամ տուժածների գրեթե 1000 ժառանգներ հունվարի 31-ից 2 շաբաթվա ընթացքում AXA ապահովագրական ընկերությունից կստանան իրենց հասանելիք փոխհատուցման գումարները։ Ինչպես «Օրեր» եվրոպական ամսագրին տեղեկացրել է ամերիկահայ հայտնի փաստաբան Վարդգես Եղիայանը, 12 հազարից ավելի դատական հայցեր մերժվել են, և այդ մասին բոլոր հայցվորները ծանուցում կստանան։ Հայտնի է, որ «Աքսա»-ի դեմ հարուցված դատական գործի արդյունքում, 2007թ. հայ փաստաբանների խումբը շահել էր դատը։ 17,5 միլիոն դոլարի փոխհատուցումից 11 միլիոնը պետք է բաժանվի ժառանգներին, իսկ մնացածը` փաստաբաններին և Ֆրանսիայի հայկական կազմակերպություններին։

No comments: