/PanARMENIAN.Net/ 07.01.2010 - 2010 թ-ն հունիսին Թուրքիան կգլխավորի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: Այդ մասին հաղորդել է ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Բակի Իլկինը:
Մեկ ամսվա ընթացքում Անվտանգության խորհրդի բոլոր ժողովներին նախագահ կլինի բակի Իլկինը, սակայն հանդիպումները բարձր մակարդակով կգլխավորի Թուրքիայի ԱԳ նախագահը, գրում է The Journal of Turkish Weekly-ն:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը իրականացվում է 20 անդամների կողմից, այբբենական կարգով: Թուրքիան Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դարձավ 2009 թ-ի հունվարին, նրա անդամակցությունը ավարտվում է 2010 թ-ի վերջին:
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը (United Nations Security Council)` ՄԱԿ-ի մշտական գործող մարմին է, որը համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրության 24 հոդվածի պատասխանատվություն է կրում միջազգային խաղաղության եւ անվտանգության ապահովման համար:
Անվտանգության խորհուրդը կազմված է հինգ մշտական ներկայացուցիչներից` ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, եւ տասնհինգ ոչ մշտական` Բելգիա, Ինդոնեզիա, Իտալիա, Պանամա, Հարավ Աֆրիկյան Հանրապետություն, Բուրկինա Ֆասո, Վյետնամ, Լիվիա, Կոստա-Րիկա, Խորվաթիա, Ավստրիա, Թուրքիա, Ուգանդա, Ճապոնիա:
Saturday, January 9, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment