Thursday, January 7, 2010

Շախմատի Հայաստանի հավաքականը պարտվել է Ադրբեջանին

Tert.am. 6-1-2009- Շախմատի Հայաստանի հավաքականը Աշխարհի թիմային առաջնության մեկնարկային տուրում 1,5:2,5 հաշվով զիջեց Եվրոպայի չեմպիոն Ադրբեջանի հավաքականին: Հայաստանը նախորդ տարիներին բավական հաջող էր հանդես եկել ադրբեջանցիների հետ հանդիպումներում, սակայն այս անգամ չկարողացավ շարունակել հաղթանակների շարքը: Մրցամարտի ելքը վճռվեց Մամեդյարով-Փաշիկյան պարտիայում, որտեղ հաջողության հասան սպիտակները: Այս մրցավեճից առաջ ադրբեջանցիները նոր մարտավարություն էին մշակել: Առաջին խաղատախտակի վրա ելույթ ունեցավ Վուղար Հաշիմովը, իսկ ահա Ռաջաբովը և Մամեդյարովը տեղափոխվել էին համապատասխանաբար 2-րդ և 3-րդ խաղատախտակներ: Հայաստանի հավաքականում նման տեղափոխություններ չկային. Արոնյանը կրկին առաջինն էր, իսկ Վլադիմիր Հակոբյանը` 2-րդը: 4 պարտիաներից 3-ում խաղաղ ելք գրանցվեց, իսկ ահա 3-րդ խաղատախտակի վրա Արման Փաշիկյանը սևերով զիջեց Շաքիրյար Մամեդյարովին: Մյուս հանդիպումներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Ռուսաստան-Բրազիլիա` 2.5:1.5 Թուրքիա-ԱՄՆ` 1:3 Հնդկաստան-Հունաստան` 2.5:1.5 Եգիպտոս-Իսրայել` 1:3

No comments: