Panorama.am. 8-1-2010- Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանի կայքում հրապարակվել է Ռուսաստանում գործող հայկական «Երկրամաս» թերթի` Բաքվում հայերի ջարդի մասին պատմող հոդվածը:
Ինչպես հաղորդում է «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, խոսքի ազատության նման դրսևորումը` պայմանավորված տվյալ կայքի ադմինիստրատորների կողմից իրենց աշխատանքի նկատմամբ անփույթ վերաբերմունքով, նվազագույնը կարող է աշխատանքի կորուստ նշանակել:
<<Սակայն, անփույթություն է դա, թե ոչ կորոշեն Ադրբեջանի համապատասխան մարմինները>>,նշում է աղբյուրն ու հավելում, որ չի բացառվում, թե օդանավակայանի կայքի պատասխանատուները «կանգնեն» ադրբեջանական դատարանի առաջ` սեփական երկրի դեմ գործողություններ իրականացնելու համար:
Saturday, January 9, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment