Saturday, January 9, 2010

ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչությունը Պան Կի Մունին կոչ է արել «ավելի լուրջ միջոցներ» ձեռնարկել Հայաստանի դեմ

News.am. 8-1-2010- ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունը նամակ է հղել կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Կի Մունին` մտահոգություն հայտնելով, թե «Հայաստանը շարունակում է անտեսել ԼՂ հակամարտության հետ կապված իր միջազգային պարտավորությունները»: «Հայաստանի դիրքորոշումը հիմնախնդրի իրական բնույթի վերաբերյալ միջազգային հանրությանը մոլորեցնելու վտանգ է ներկայացնում: Հայաստանի ղեկավարների ապակառուցողական դիրքորոշումը լուրջ վտանգ է վեճը քաղաքական միջոցներով լուծելու համար»,- ասված է նամակում: Ադրբեջանի պատվիրակները պնդում են, թե «Հայաստանը այժմ միակ մոնոէթնիկ երկիրն է ամբողջ աշխարհում, Հայաստանի քաղաքական կյանքում գերիշխում է ռասայական խտրականությունը», եւ միջազգային կազմակերպություններին ու ՄԱԿ-ին կոչ են անում «ավելի լուրջ միջոցներ» ձեռնարկել Հայաստանի դեմ, հաղորդում է «ԱզերԹաջ»-ը:

No comments: