Wednesday, January 27, 2010

Թուրք ազգայնականների առաջնորդը կոչ է անում հրաժարվել արձանագրություններից

Report.am. 27-1-2010- «Ես մեկ անգամ ևս կոչ եմ անում կառավարությանը ետ կանչել հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից: Մի՞թե կառավարությանը հասկանալի չէ, որ Հայաստանը չի նահանջի իր նախկին քաղաքականությունից, մի՞թե այդ երկրի Սահմանադրական դատարանի որոշումը չի հանդիսանում սրա հավելյալ հաստատումը: Այդ իսկ պատճառով, դրանից հետո արձանագրությունները կորցրել են ողջ իմաստը»,- ըստ CNN-Turk –ի ասել է «Ազգային միասնություն» կուսակցության առաջնորդ Դեվլեթ Բախչալին: Ելույթ ունենալով երեկ իր կուսակցության խմբակցության նիստում` Բախչալին սուր քննադատության է ենթարկել կառավարությանը Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունների կապակցությամբ: «Հայաստանը շարունակում է ադրբեջանական հողերի օկուպացումը, չի ճանաչում Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, չի նահանջում ցեղասպանության ճանաչման պահանջներից, ինչպես կարող էր այս դեպքում կառավարությունը այդ երկրի հետ ստորագրել արձանագրությունները: Ես կոչ եմ անում կառավարությանը ընդունել իր սխալը և հայտարարել բոլորին, որ այդ արձանագրությունները կորցրել են իրենց ուժը»:- հայտարարել է Բախչալին:

No comments: