Saturday, January 9, 2010

Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարները քննարկել են ղարաբաղյան հիմնահարցը

Հունվարի 7-ին մեկօրյա պաշտոնական այցով Թուրքիա էր ժամանել Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելը։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ Գերմանիայի և Թուրքիայի արտգործնախարարները բացի մի շարք հարցերից, քննարկել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։ «Տարածաշրջանի զարգացման հարցերը, Աֆղանստանը, Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատումը, Իրանի միջուկային ծրագիրը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձերը, ղարաբաղյան հիմնահարցը եղել են մեր հանդիպման օրակարգում»,-ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։ Ըստ «Trend.az»-ի. 8-1-2010

No comments: