Saturday, January 30, 2010

ԱՄՆ-Ը ԿԱՍԵՑՆՈ՞ՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

«ԱԶԳ, 30-01-2010- ԱՄՆ Սենատը ընդունել է մի օրենք, որը նախագահ Օբամային հնարավորություն է տալիս Ադրբեջանին պատժամիջոցների ենթարկել: Ըստ ամերիկյան օրենքիՙ բոլոր այն ընկերությունները, որոնք վառելիք են մատակարարում Իրանին, կենթարկվեն ԱՄՆ-ի պատժամիջոցներին, իսկ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը հենց այդ ընկերություններից է: Մինչդեռ ադրբեջանական ընկերության եւ Իրանի միջեւ արդեն իսկ կա 2010-ին համագործակցելու ծրագրեր, որոնք, ադրբեջանական աղբյուրների համաձայն, երկրի ռազմավարական ծրագրերից են:

No comments: