Monday, February 1, 2010

2009 թ. ՀՀ մշտական բնակիչների թիվն ավելացել է 12.5 հազարով

Tert.am. 1-2-2010- 2010թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 3 մլն 250.5 հազ. մարդ, այդ թվում` քաղաքայինը` 2 մլն 081.9 հազ. և գյուղականը` 1 մլն 168.6 հազ. մարդ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2009թ. տարեսկզբի նկատմամբ աճել է 12.5 հազարով: 2009թ. ՀՀ մշտական բնակչության թվաքանակի շարունակվող աճն ապահովվել է բնակչության բնական հավելաճի ավելացման (23%) և միգրացիայի մնացորդի բացասական ցուցանիշի նվազման (19.1%) շնորհիվ:

No comments: