Monday, February 1, 2010

Իտալիայի ոստիկանությունը Իտալիայում Թուրքիայի դեսպանին կասկածում է սեռական ոտնձգության մեջ

/PanARMENIAN.Net/31.01.2010 - Իտալիայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել Իտալիայում Թուրքիայի դեսպան Ալի Յաքիթալի գործով` սեռական ոտնձգության փաստով, հաղորդում է "Հյուրիեթ" թերթը: Ինչպես գրում է թերթը, եթե դեսպանի մեղքն ապացուցվի, ապա նա շտապ ետ կկանչվի իր պաշտոնից: ԱԳՆ-ն արդեն տեղեկացրել է այս փաստի մասին նախագահ Աբդուլլահ Գյուլին: Մինչ այդ Ալի Յաքիթալը զբաղեցնում էր վարչապետի արտաքին գործերի գծով խոսնակի պաշտոնը: Դեսպանը հերքում է մեղադրանքները եւ հայտարարել է, որ իր դեմ դավեր են նույթում:

No comments: