Monday, February 1, 2010

Արձանագրությունների վավերացման ժամկետ օրենսդրությամբ չի սահմանվում

Tert.am. 1-2-2010- Ինչպես հայտնի է, հայ–թուրքական Արձանագրությունների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելուց հետո ՀՀ նախագահը պետք է այդ փաստաթղթերն ուղարկի Ազգային ժողով` քննարկման։ Պարզվում է՝ ՀՀ օրենսդրությունը, ինչպես նաև երկրի մայր օրենքը՝ Սահմանադրությունը, Արձանագրությունները խորհրդարան ուղարկելու որևէ ժամկետ չի նախատեսում։ «Նման ժամկետներ ոչ օրենքները, ոչ էլ ՀՀ Սահմանադրությունը չեն սահմանում։ Միջպետական հարաբերություններն ավելի շատ կախված են քաղաքական նպատակահարմարությունից, և այստեղ իրավական պահանջ չկա»,– Tert.am–ի թղթակցի հետ զրույցում պարզաբանեց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։ Ըստ նրա` ՀՀ Սահմանադրությունը չի սահմանում ոչ միայն Արձանագրությունները ԱԺ ուղարկելու ժամկետները, այլև ԱԺ-ի կողմից դրանք քննարկելու համար անհրաժեշտ ժամկետները։ «Համաշխարհային պրակտիկայում էլ է այդպես, Թուրքիայի օրենսդրությունում էլ իրավիճակը նույնն է (ժամկետների առումով)»,– հավելեց սահմանադրագետը։

No comments: