Monday, February 1, 2010

«Ժառանգություն» կուսակցությունը դեմ է Արձանագրությունների վավերացմանը, ինչպես նաեւ վերապահումներով վավերացմանը

/PanARMENIAN.Net/ 01.02.2010 - «Ժառանգություն» խմբակցության անդամի հեռացումը աշխատանքից ԵԽԽՎ-ում, նշանակում է, որ Եվրոպայում, ինչպես եւ Հայաստանում պատգամավորների գործունեության հիմնական չափանիշը վախն է: Այդ մասին լրագրողներին է հայտնել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, նման մտածելակերպը եւ դավաճանության մեթոդաբանությունը ստեղծում է այնպիսի իրավիճակ, որ ինչպես Եվրոպայում, այնպես էլ Հայաստանում գոյություն ունեն քաղբանտարկյալներ: «Այն, որ եվրոպական կառույցներում կարող է ընտրվել Հայոց ցեղասպանությունը ժխտող մարդ` անհեթեթություն է: Բոլոր այդ գործընթացները մարտահրավերներ են Հայաստանի եւ հայ քաղաքագետների համար», - ասել է նա: Ինչ վերաբերում է «Ժառանգություն» կուսակցության համագործակցությանը ՀՅԴ-ի հետ, ապա պատգամավորի կարծիքով, այն պետք է ընդլայնվի, եւ դա վերաբերվում է ոչ միայն այդ երկու կուսակցություններին, այլ ողջ ընդդիմական դաշտին: «Ես չգիտեմ, թե ինչպես կզարգանա Դաշնակցության դիրքորոշումը Արձանագրությունների վավերացման հարցում, սակայն մեր կուսակցությունը դեմ է Արձանագրությունների վավերացմանը, ինչպես նաեւ վերապահումներով վավերացմանը», - ասել է Հովհաննիսյանը: «Ժառանգություն» կուսակցությունը արմատներով ազգային, տնտեսական ուղղվածությամբ` լիբերալ, կառավարման համակարգով` ժողովրդավարական կուսակցություն է: Դա քաղաքական ուժ է, որի առաջնահերթ խնդիրն է զարգացած, իրավական, ժողովրդավարական պետության կայացումն է, որը կառուցում է իր ներքին ու արտաքին քաղաքականությունը` ելնելով ազգային ինքնիշխանության շահերից: Հիմնվել է 2002թ.: 2005թ. մայիսի 30-ին գաղտնի քվեարկությամբ կուսակցության նախագահ է ընտրվել Րաֆֆի Հովհաննիսյանը: Մնացած 8 անդամները եւս ընտրվել են գաղտնի քվեարկությամբ: 2009 թվականից կուսակցության վարչության նախագահն է Արմեն Մարտիրոսյանը: Հայ հեղափոխական դաշնակցությունը հնագույն քաղաքական կուսակցություն է: Ստեղծվել է 1890թ. Թիֆլիսում: 1918-20թթ. Դաշնակցությունը եղել է ՀՀ իշխող կուսակցությունը: Խորհրդային զորքեր մտցնելու արդյունքում դաշնակների կառավարությունը դադարեցրեց գոյությունը, նրա զինված կազմավորումները ջախջախվեցին, ղեկավարության մի մասը գնդակահարվեց, մի մասը` արտագաղթեց: 1988թ. կուսակցությունը վերադարձավ Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ: Ներկայումս ՀՅԴ բաժանմունքներ կան Սփյուռքի բոլոր երկրներում, հատկապես ուժեղ են նրա դիրքերը Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Ամերիկայում: 1994թ. ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով կուսակցության գործունեությունը երկրի տարածքում արգելվեց, մի շարք անդամներ ձերբակալվեցին: 1998թ. հրամանագիրը չեղյալ հայտարարվեց նորընտիր նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Այսօրվա դրությամբ կուսակցությունը ընդդիմության շարքերում է: Երեւանում է գտնվում կուսակցության ղեկավար մարմինը` Բյուրոն: Կուսակցությունը Սոցինտերրնի անդամ է: Կուսակցության ծրագիրն անփոփոխ է մնում` ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանի ստեղծում 1920թ. Սեւրի պայմանագրի հաստատած սահմաններում, այսինքն Մեծ Հայաստանի մի մասի վրա: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

No comments: