Monday, February 8, 2010

Շվեյցարիան այլևս միջնորդ չէ

Report.am. 8-2-2010- Շվեյցարիայի ԱԳ Ն-ում տեղի է ունեցել Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Ֆերիդուն Սնիրլիօղլուի հանդիպումն իր շվեյցարացի գործընկեր Մայքլ Ամբուլի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Շվեյցարիայի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ իր երկրի դերը` որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման միջնորդ, ավարտվել է, և պաշտոնական Բեռնը այժմ դիտորդի դերում է հանդես գալիս, ինչպես մյուս երկրները:

No comments: