Monday, February 1, 2010

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Օրերս Գերմանիայում վախճանվեց քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանի հայրը: Չնայած այն հանգամանքին, որ նման դեպքերում չի արգելվում մի քանի օրով կալանավորին տուն թողնելը, որպեսզի նա իր հարազատների հետ սգա հարազատի կորուստը: ՀՀ իշխանություններն իրենց աչքի առաջ ունենալով երեւի միայն քաղբանտարկյալին առավելագույն ցավ պատճառելու խնդիրը` թույլ չեն տալիս նրան օրենքի ընձեռած այս հնարավորությունից օգտվել: Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն դատապարտում է գործող իշխանությունների այս քինախնդիր վարվելակերպը եւ իր զորակցությունն է հայտնում քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանին: Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտե

No comments: