Monday, February 1, 2010

Nabucco նախագծի իրականացումը հետաձգվում է հայ-թուրքական հարաբերությունների պատճառո՞վ

Tert.am. 1-2-2010- Nabucco նախագծի իրականացումը հետաձգվում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի պատճառով: Այս մասին, ինչպես հաղորդում է թուրքական «Ջիհան» գործակալությունը, ասվում է Բարեփոխումների եվրոպական ինստիտուտի հրապարակած զեկույցում: Զեկույցում նշվում է, որ այն բանից հետո, երբ Թուրքիան և Հայաստանը հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսեցին, լարվածություն սկսվեց թուրք-ադրբեջանական հարաբերություններում: Իսկ այդ հանգամանքը, ըստ Բարեփոխումների եվրոպական ինստիտուտի, լուրջ գործոն է Nabucco նախագծի իրականացումը հետաձգելու հարցում: Սկզբնական շրջանում Nabucco նախագծի համար նախատեսվող 8 միլիարդ խորանարդ մետր գազը ծրագրված է վերցնել ադրբեջանական «Շահ Դենիզ» հանքավայրից, սակայն, զեկույցի համաձայն, նավթային կազմակերպությունները դադարեցրել են հորատման աշխատանքներն այդ շրջանում: Զեկույցում նշվում է նաև, որ քանի դեռ չեն վերացել Թուրքիայի և Ադրբեջանի միջև տարաձայնությունները, հնարավոր չէ կյանքի կոչել Nabucco նախագծը:

No comments: