Thursday, February 18, 2010

ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

«Լրագիր» 17-2-2010- Եվրադատարանը որոշել է, որ Թուրքիայի կառավարությունը խոչընդոտել է երկրի քաղաքացիներին շփվել եվրոպական մշակութային ժառանգությանը եւ խախտել է ինքնարտահայտվելու ազատությունը, պոռնոգրաֆիայի համար արգելելով Գիյոմ Ապոլիների “11 հազար փայտ” վեպը: Այդ մասին հաղորդում է Ռոյթերը: Այդպիսով, Եվրադատարանը բավարարել է հրատարակիչ Ռահմի Ակդասի հայցը, որը գիրքը թուրքերեն հրատարակվել է 1999 թվականին: Դրանից հետո նա մեղավոր է ճանաչվել բարոյականության դեմ հանցանքի համար եւ տուգանվել է 1100 եվրո: Բացի այդ, թուրքական դատարանը հրահանգել է ոչնչացնել հրատարակված գրքի ամբողջ տպաքանակը: Եվրադատարանը նշել է, որ ամեն մի պետություն իրավունք ունի պաշտպանել իր բարոյականությունն ու արժեքները, սակայն այն դեպքում, երբ դա իսկապես պահանջվում է: Իսկ Ապոլիների վեպը գրվել է ավելի քան մեկ դար առաջ եւ այդ ժամանակի ընթացքում դարձել է եվրոպական գրականության մաս: Եվրադատարանի կարծիքով, Թուրքիայի դատարանի որոշումը չի համապատասխանում հայտարարված նպատակին` բարոյականության պաշտպանությանը: Ապոլիների վեպում կան սադիզմի եւ հոմոսեքսուալիզմի, ինչպես նաեւ պեդոֆիլիայի եւ նեկրոֆիլիայի դրվագներ: Օրինակ, Ֆրանսիայում վեպը արգելված է եղել մինչեւ 1970 թվականը

No comments: