Thursday, February 18, 2010

Հարցազրույց Եվա Ռիվասի հետ

-Ի՞նչ եք զգում նախընտրական փուլում հաղթանակ տանելուց հետո։ -Ուրախ եմ և հպարտ, որ Հայաստանը Օսլոյում ներկայացնելու համար մեր ժողովուրդն ինձ ընտրեց: -Ինչպե՞ս եք գնահատում Եվրատեսիլում «Apricot stone» երգի հաղթելու հնարավորությունները։ -Միանշանակ, հաղթելու հավանականությունը շատ մեծ է, և ամեն ինչ կանենք, որ «Եվրատեսիլ-2011»-ն անցկացվի Հայաստանում: -Տարբեր քննարկումների ժամանակ կարծիքներ են հնչում, թե երգը թուրքական մեղեդիներ է պարունակում։Ինչպե՞ս կմեկնաբանեք այս կարծիքները։ -Երաժշտության հեղինակ Արմեն Մարտիրոսյանը բազմիցս պատասխանել է այս հարցին և նշել, որ այն զուտ հայկական երաժշտությամբ հիթային երգ է: -Ձեր հաղթանակը կապում են ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի եղբոր՝ ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի հետ և նշում, թե մեծ հաշվով նա է հովանավորել Ձեզ և այդ հաղթանակը։ Այդ լուրերն իրականությանը համապատասխանո՞ւմ են։ -Նմանատիպ լուրերը բամբասանք են և չարախոսություն: -Էմմիի պրոդյուսեր և նրա մայր Նադեժդա Սարգսյանն ասել է, որ հնարավոր է՝ դատարան դիմի, քանի որ, նրա խոսքերով, տեղեկություններ կան, թե Էմմիի և Ռազմիկ Ամյանի օգտին ուղարկվող հաղորդագրությունները տեղ չեն հասել, որովհետև սերվերից արգելափակված են եղել։ Ի՞նչ կասեիք այս կապակցությամբ։ -Խնդրում եմ տվյալ հարցին լիարժեք պատասխան ստանալու համար դիմել մրցույթի կազմակերպիչներին: Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը

No comments: