Saturday, March 13, 2010

Ադրբեջանից արտասահման մեկնողները երկիր վերադարձողներից 2,2 անգամ շատ են

Panorama.am. 13-3-2010- Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեն` միգրացիոն գործընթացների վիճակն ուսումնասիրելու նպատակով, 2009 թ. հուլիս, սեպտեմբեր և նոյեմբեր ամիսներին 15 հազար միգրանտների շրջանում հարցումներ է անցկացրել: Այս մասին գրում է «Բիզիմ յոլը»: Ըստ այդ հարցումների, Ադրբեջանից արտասահման աշխատանքի մեկնողները երկիր վերադարձողներից 2,2 անգամ շատ են: Բացի այդ, Ադրբեջանն ընդմիշտ թողնողների 40 տոկոսը բարձրագույն կրթություն ունի: Հղում անելով ադրբեջանական «Իգտիսադի ֆորում» (Տնտեսական ֆորում) հանդեսին`«Բիզիմ յոլը» հայտնել է, որ բուժվելու մեկնողների թիվը եկողներից 2,8 անգամ, սովորելու մեկնողների թիվը եկողներից 63,6 տոկոսով, որպես զբոսաշրջիկ երկրից գնացածների թիվը եկողներից 38,4 տոկոսով շատ է եղել: Ասվում է, որ Ադրբեջանից ընդմիշտ հեռացողների 40 տոկոսը բարձրագույն, 30,8 տոկոսն էլ` միջնակարգ մասնագիտական կրթությամբ մարդիկ են: Ադրբեջանից մեկնողների 86,9 տոկոսն ազգությամբ ադրբեջանցի է եղել, մոտ 1,6 տոկոսը` թուրք եւ 0,7 տոկոսը` ռուս:

No comments: