News.am. 13-3-2010- Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի Երեւանում արտահայտած այն կարծիքին, որ հնարավոր պատերազմի դեպքում Ադրբեջանի չի կարող հաղթել, քանի որ ինքը շատ լավ ծանոթ է, որ ղարաբաղցիները քաջ կռվողներ են: Հիշեցնենք, որ այս մասին Ֆասիեն ասել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ Ռոթ» սեմինարի ժամանակ, որն անցկացվում է Երեւանում:
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնել է, որ հիմա ուսումնասիրում են ֆրանսիացի համանախագահի հայտարարությունը, որից հետո միայն հստակ կլինի Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Փոլուխովը: Նրա խոսքով, իրենք չեն բացառում, որ դա հայկական կողմի հորինածն է: «Եթե նման լուրջ արտահայտություններ են արվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկի կողմից, դա պետք է ճշտվի»,- ասել է նա:
Saturday, March 13, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment